«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ ստացել է աջակցության ուղերձ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ սէր Ալեքս Ֆերգյուսոնից։
Շաբաթ երեկոյան 1:0 հաշվով հաղթանակ տանելով «Ինտերի» նկատմամբ՝ «Սիթին» կրկնեց այն եզակի ձեռքբերումը, որին կարողացել էր հասնել «Յունայթեդը» Ֆերգյուսոնի գլխավորությամբ 1999 թվականին:
Սակայն Ստամբուլում կայացած եզրափակիչից առաջ Ֆերգյուսոնն ընդհանրապես չէր ցանկանում, որ Գվարդիոլան տապալվի, այլ ընդհակառակը:
«Ինձ համար պատիվ է սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ հավասարվել: Ես նրանից հաղորդագրություն ստացա այսօր առավոտյան: Դա հուզեց ինձ: Հաճելի էր»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: