«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան զգում է, որ իր թիմակից Ջեկ Գրիլիշը հարմարվել է և այժմ «անհավանական ֆուտբոլ» է խաղում:
Գրիլիշը առանցքային դեր խաղաց անցյալ շաբաթ օրը «Լիվերպուլի» նկատմամբ 4-1 հաշվով հաղթանակում՝ դառնալով գոլի, գոլային փոխանցման հեղինակ:
Այս մրցաշրջանում Գրիլիշի առաջին բարձրակարգ հանդիպումը չէ, և Սիլվան կարծում է, թե 100 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ խաղացողը վերջապես հաստատվել է «Սիթիում»:
«Նա շատ, շատ լավն է: «Լիվերպուլի» դեմ նա անհավանական էր»:
«Սիթիում» առաջին մրցաշրջանը հեշտ չէ: Ինձ համար հեշտ չէր, հեշտ չէր նաև Ռիյադի (Մահրեզ) համար»:
«Մարդիկ պարզապես մտածում են, որ դու գնում ես աշխարհի լավագույն թիմերից մեկը, դու միշտ կհայտնվես մեկնարկային կազմում և կդառնաս լավագույն խաղացողը յուրաքանչյուր խաղում: Բայց դա այդպես չէ»:
«Մեր մարզիչը շատ պահանջկոտ է խաղացողների նկատմամբ, և մեր խաղաոճը տարբերվում է թիմերից շատերից»:
«Պետք է ընտելանալ: Երբեմն դա ժամանակ է պահանջում, իսկ դժվարին պահերին պետք է պարզապես համակերպվել դրա հետ և չհանձնվել»:
«Այժմ Ջեկի համար ամեն ինչ լավ է ընթանում, և ես շատ ուրախ եմ նրա համար, նա արժանի է դրան»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում The Independent-ը։