«Ֆուլհեմի» վինգեր Դամյեն Դաֆը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
Դաֆը «Ֆուլհեմ» է տեղափոխվել 2009թ-ին՝ «Նյուքասլից»: Այդ պահից ֆուտբոլիստը մասնակցել է 105 հանդիպման:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա իռլանդացին մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Ֆուլհեմը» վերջնականապես որոշել է, որ Դաֆը արժանի է ևս մեկ մրցաշրջան ակումբում խաղալու համար: Ֆուտբոլիստի պայմանագիրը կլրանա 2014թ-ի ամռանը: