«Ռեդինգի» նորեկ Դանիել Կարրիսուն խոստովանել է, որ մինչ այս ակումբ տեղափոխվելը ոչինչ չգիտեր «Ռեդինգի» մասին: Նա ստիպված է եղել համացանցով փնտրել տեղեկատվություն այս ակումբի մասին:
Վերջերս է «Ռեդինգը» հայտնել, որ ձեռք է բերել «Սպորտինգի» ավագին 600 հազար ֆունտով: Կարրիսուն խոստովանում է, որ երկար ժամանակ է` հիանում է Պրեմիեր Լիգայով, սակայն իր նոր ակումբի մասին գործնականում ոչինչ չգիտեր:
-Երբ իմացա «Ռեդինգի» հետաքրքրության մասին, ստիպված էի համացանցում փնտրել տեղեկատվություն քաղաքի և ակումբի մասին:
Ես իմացա, թե որտեղ է գտնվում Ռեդինգ քաղաքը: Այն մոտ է Լոնդոնին և օդանավակայան Հիտրոուին: Սա ինձ շատ դուր եկավ:
Այժմ ես ուսումնասիրում եմ այս վայրը: Տեղական մթնոլորտն ինձ դուր է գալիս:
Կարրիսուն նշել է նաև, որ հաճույքով է տեղափոխվել Անգլիա:
-Երբ մեկ ամիս առաջ իմացա «Ռեդինգի» առաջարկի մասին, ցանկացա արագ իրականացնել իմ տեղափոխությունը: Ես միշտ երազել եմ հանդես գալ Պրեմիեր Լիգայում,- ասել է նա: Goal