«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին հուսով է, որ եվրոպական մրցաշարերի որակավորումը կօգնի իր ակումբին պահել կիսապաշտպաններ Ալեքսիս Մաքալիստերին և Մոյսես Կայսեդոյին:
«Բրայթոնն» արդեն ապահովել է եվրոպական մրցաշարերի մասնակցությունը հաջորդ մրցաշրջանում և ևս մեկ միավոր է պետք՝ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու համար:
Դե Զերբին դեռ հավանական է համարում Մաքալիստերի և Կայսեդոյի հեռանալը, բայց միևնույն ժամանակ հույս ունի, որ եվրոպական մրցաշարերը կօգնեն «ճայերին» պահպանել իրենց երկու լավագույն խաղացողներին:
«Դա կարող է լինել նրանց վերջին հանդիպումը: Նրանք կարող են հնարավորություն ստանալ փոխել ակումբը, քանի որ նրանք արժանի են խաղալ այլ մակարդակում»:
«Բայց հիմա մենք ինքներս կարող ենք նրանց Եվրոպայում խաղալու հնարավորություն առաջարկել, քանի որ մեր մակարդակը բարձրացել է: Դուք կարող եք նրանց ևս մեկ հնարավորություն առաջարկել»:
«Կարո՞ղ է եվրոպական մրցումներում հայտնվելը ինչ-որ բան փոխել: Գուցե դա կարող է նրանց մոտիվացնել: Բայց նրանք շատ լավ տղաներ են»:
«Երբ ես աշխատում եմ, մտածում եմ իմ մասին, մտածում եմ իմ ակումբի մասին, բայց միևնույն ժամանակ մտածում եմ խաղացողների մասին, քանի որ խաղացողներն ունեն մեկ կարիերա, մեկ կյանք, և մենք չենք կարող որոշել նրանց փոխարեն»:
«Ես չգիտեմ, թե ինչ կարող է որոշել Թոնին (Բլումը, «Բրայթոնի» սեփականատերը), բայց եթե նրանք ցանկանում են հեռանալ»,- ասել է Դե Զերբին Sky Sports-ին տված հարցազրույցում։