«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բան խոստովանել է, որ «Արսենալում» հանդես գալը իր երազանքն է:
Եթե «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշի հունվարին ուժեղացնել հարձակման գիծը, ապա նա լավ ընտրություն կունենա: «Արսենալի» ուշադրության կենտրոնում են նաև Ֆերնանդո Լյորենտեն և Կլաս Յան Հունտելարը:
Բան ընթացիկ մրցաշրջանում արդեն 11 գոլի հեղինակ է դարձել, ընդամենը 1 գնդակ պակաս Պրեմիեր Լիգայի երկու ռմբարկուներ՝ Միչուից և Ռոբին Վան Պերսիից:
-«Արսենալ» տեղափոխությունը իմ երազանքն է: Բոլորն էլ գիտեն, որ «Արսենալին» ևս մեկ հարձակվող է պետք: Տեղյակ են նաև իմ պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին,- ասել է Բան: Canal+
Բայի և «Նյուքասլի» միջև կնքված պայմանագրի համաձայն սենեգալցուն յուրաքանչյուր թիմ կարող է ձեռք բերել՝ վճարելով ընդամենը 7 մլն ֆունտ: Սակայն խնդիրը աշխատավարձն է: Հարձակվողը ցանկանում է իր նոր ակումբում վաստակել շաբաթական 90 հզր ֆունտ: