• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեյվ Ուիլանը հույս ունի պահել Մարտինեսին Չեմպիոնշիփում

Դեյվ Ուիլան և Ռոբերտո Մարտինես«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը հույս է հայտնել, որ Ռոբերտո Մարտինեսը կմնա և կօգնի թիմին վերադառնալ Պրեմիեր Լիգա:

Երեկ կայացած «Արսենալի» հետ խաղում «Ուիգանը» պարտվեց 4:1 հաշվով և դուրս մնաց Պրեմիեր Լիգայից: Ուիլանը չի պատրաստվում ուժով պահել Մարտինեսին, սակայն հույս ունի, որ վերջինս կմնա իր կամքով:

-Այժմ մենք միայն մեկ նպատակ ունենք՝ անմիջապես վերադառնալ այստեղ: Մենք պայքարելու ենք հաջորդ մրցաշրջանում, որ վերադառնանք այստեղ առաջին իսկ փորձից, որը շատ կարևոր է:

Ռոբերտոն գիտի, թե ինչ եմ զգում նրա նկատմամբ, և ես գիտեմ, թե ինչ է զգում Ռոբերտոն իմ և ակումբի նկատմամբ: Նա շատ նվիրված անձնավորություն է: Երբ ժամանակը գա, և նա ասի. «Ես ցանկանում եմ տեղափոխվել այս կամ այն ակումբ», ես անմիջապես կազատեմ նրան:

Սակայն ինձ թվում է, որ դա չի լինի: Միայն հույս ունեմ, որ Ռոբերտոն այստեղ կմնա դեռ մեկ-երկու տարի, որովհետև նա մի օր անպայման տեղափոխվելու է եվրոպական թոփ ակումբ,- հայտնել է Ուիլանը: talkSPORT

Հետաքրքիր փաստեր