«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ Ջերմեյն Դեֆոն հիմնական կազմում խաղալու լուրջ հայտ է ներկայացրել:
«Անժիի» դեմ Եվրոպա Լիգայի երեկվա խաղում Դեֆոյի խփած գնդակը 7-րդն էր ընթացիկ մրցաշրջանում: Եվ սա միայն այն դեպքում, որ Դեֆոն ընդամենը 4 անգամ է հայտնվել «Տոտտենհեմի» հիմնական կազմում:
Պրեմիեր Լիգայում «Տոտտենհեմի» առաջիկա հանդիպումը «Վեստ Հեմի» հետ լոնդոնյան դերբիում է, և շատ հավանական է, որ այդ խաղում մեկնարկային կազմում կլինի 30-ամյա Դեֆոն, ով կարող է փոխարինել Ռոբերտո Սոլդադոյին:
-Պետք է հաշվի առնել բոլոր գործոնները: Ջերմեյնն այսօր խաղաց, իսկ Սոլդադոն՝ ոչ: Մենք գոհ ենք երկու ֆուտբոլիստների ելույթներից: Ընտրությունը կախված կլինի նրանից, թե որ տարբերակում ավելի լավ կլինի ակումբի համար,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: