«Սուիդոն Թաունի» գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոն գնահատել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» Պրեմիեր Լիգայում մնալու հավանականությունը: Հիշեցնենք, որ «ռեյնջերները» գտնվում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:
-Եթե Ռեդնապը «ՔՊՌ»-ին փրկի դուրս մնալուց, ապա պետք է նրա արձանը կանգնեցնել անմիջապես «Լոֆտուս Ռոուդի» մուտքի դիմաց: Նա առաջ հրաշքներ է գործել: Կարողացել է դուրս գալ բարդ իրավիճակներից: Սակայն նոր ակումբում իրավիճակը այլ է: Ոչ միայն նրա համար, որ ակումբը վերջին հորիզոնականում է, այլ նաև որ լուրջ խնդիրներ կան ակումբի ներսում,- հայտնել է իտալացի մասնագետը: