«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն պատրաստ է հնարավորություն տալ կիսապաշտպան Լի Կատերմոլին:
Կատերմոլը վստահություն ուներ «կատուների» նախկին մարզիչներ Սթիվ Բրյուսի և Մարտին O’Նիլի մոտ, սակայն Դի Կանիոյի գալուց հետո 25-ամյա ֆուտբոլիստի ապագան հարցականի տակ դրվեց:
Միաժամանակ, ոչ քիչ աշխատավարձը և վնասվածքները վախեցնում են պոտենցիալ գնորդներին:
-Հնարավորություն կար, որ Կատերմոլն այլ ակումբ տեղափոխվի: Սակայն տարբեր խնդիրների պատճառով դա տեղի չունեցավ, որոնց մասին չեմ կարող խոսել: Այժմ նա շարունակում է աշխատել իր վրա, սակայն ընդհանուր թիմի հետ չի մարզվում: Եթե մինչև մրցաշրջանի ավարտը նա չհեռանա, ապա մենք կաշխատենք նրա հետ,- ասել է Դի Կանիոն: The Guardian