«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոն հայտնել է, որ իր թիմի արտասահմանցի ֆուտբոլիստները պետք է անգլերեն սովորեն:
Այս ամառ դի Կանիոն թիմ է հրավիրել 14 նորեկների, որոնցից 13-ը լեգիոներներ են: Եվ որպեսզի թիմը համախմբվի, իտալացին կոչ է անում իր օտարերկրացի ֆուտբոլիստներին զբաղվել անգլերենի ուսումնասիրությամբ:
-Եթե մենք մի թիմ ենք, պետք է միասին հասնենք հաջողության: Ես ցանկանում եմ, որպեսզի թիմը համախմբվի և մի մեծ խումբ դառնա:
Ֆուտբոլիստներն, ովքեր խոսում են մի լեզվով, ցանկանում են շարունակել այդ լեզվով խոսել: Սակայն որպես թիմ, մենք պետք է խոսենք անգլերեն, և բոլոր նրանք, ովքեր չեն տիրապետում անգլերենին, որքան հնարավոր է արագ պետք է սովորեն այն,- Daily Star-ին տված հարցազրույցում հայտնել է դի Կանիոն: