«Սուիդոն Թաունի» նախկին գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն անցած հանգստյան օրերին այցելել է «Ռեդինգ»: Մասնագետը հայտնել է, որ դա ոչ մի կապ չունի «Ռեդինգի» գլխավոր մարզչի պաշտոնի հնարավոր նշանակման հետ:
Երկուշաբթի օրը Բրայան Մակդերմոտտն ազատվեց աշխատանքից: Անմիջապես լուրեր տարածվեցին, թե նրան փոխարինելու է Դի Կանիոն: Առավել ևս որ նա ներկա է եղել «Ռեդինգի» խաղին «Աստոն Վիլլայի» դեմ:
Մինչդեռ մի շարք պարբերականներ հայտնում են, որ ակումբի ղեկավարությունը բացառում է Դի Կանիոյի տարբերակը: Այժմ Պաոլոն է կարծիք հայտնում այդ մասին՝ նշելով, որ ինքն այցելում է Պրեմիեր Լիգայի խաղերին որպես հանդիսատես:
-Սովորական զուգադիպություն է: Ես այնտեղ գնացել եմ Ստյուարտ Պիրսի հետ, որպեսզի միայն դիտեմ այդ հանդիպումը և զրուցեմ նրա հետ:
Շարունակելու եմ հետևել Պրեմիեր Լիգայի խաղերին: Հաջորդ անգամ կարող եմ հայտնվել «Սուոնսիի», «Սաութհեմպտոնի» կամ էլ «Տոտտենհեմի» մարզադաշտում: Ահա թե ինչ եմ անելու առաջիկա շաբաթներին,- հայտնել է Դի Կանիոն: BBC