«Չելսիի» նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն «կապույտների» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին խորհուրդ է տվել տեղափոխվել «Լացիո»:
-Լեմպարդը մեծ ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ և ես կարծում եմ, որ նա կարող է այս մակարդակով խաղալ ևս երկու տարի:
Չգիտեմ՝ նա կտեղափոխվի «Լացիո» թե ոչ, սակայն տեղափոխությունը շահավետ կլինի երկու կողմերի համար էլ: Մենք հաճախակի ենք խոսում և ես նրա հետ կիսվում եմ իմ մտքերով: Համոզված եմ նա ճիշտ որոշում կընդունի,- ասել է Դի Մատեոն: Football Italia
Հիշեցնենք, որ առաջ լուրեր էին հայտնվել, որ «Չելսին» չի պատրասվում երկարաձգել պայմանագիրը 34-ամյա անգլիացու հետ: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին: