«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն իր վրա է վերցրել երեկվա պարտության պատասխանատվությունը:
Չեմպիոնների Լիգայի երեկ կայացած խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտություն կրեց Թուրինի «Յուվենտուսից»: Հիմա «կապույտներին» մնում է հուսալ, որ խմբային փուլի վերջին տուրում «Շախտյորը» «Դոնբաս Արենայում» առավելության կհասնի «ծեր սինյորայի» նկատմամբ, իսկ իրենք կկարողանան «Սթեմֆորդ Բրիջում» հաղթել դանիական «Նորշելանդին»:
Մյուս բոլոր տարբերակներով «Չելսին» դուրս կմնա պայքարից:
-Եթե ինչ-որ մեկը պետք է պատասխանատվությունը իր վրա վերցնի, ապա դա ես եմ: Ես եմ որոշել թիմի կազմը և մարտավարությունը:
Իհարկե, մենք դեռ չենք կորցրել փլեյ-օֆֆ դուրս գալու հույսերը: Տեսականորեն այն դեռ հնարավոր է:
Այնպիսի ակումբներում, ինչպիսին «Չելսին» է, մի քանի անհաջողությունը մարզիչին լուրջ քննադատությունների է արժանացնում: Սակայն ինձ պետք չէ լրացուցիչ աջակցություն: Ինձ ցուցաբերված վստահությունը միանգամայն բավական է,- ասել է իտալացի մարզիչը: