Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի ազգային հավաքականի վինգեր Անխել Դի Մարիայի համար պայքարում ֆավորիտը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս ամառվա ընթացքում Դի Մարիայի հանդեպ իր հետաքրքրությունը չթաքցրեց նաև ՊՍԺ-ն, սակայն այսօր՝ Դավիդ Լուիզին պաշտոնական ներկայացնելու ժամանակ ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին բացառեց Անխելին գնելը:
-Դի Մարիայի համար մենք կապնվել ենք «Ռեալի» հետ, սակայն նրան չափից շատ թանկ են գնահատում,- ասել է Ալ-Հելաիֆին:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս պարագայում Դի Մարիայի համար պայքարում գլխավոր ֆավորիտը մնում է «Յունայթեդը»: