«Տոտտենհեմի» կիսապաշտպան Դևիդ Բենթլին վերադարձել է իր նախկին ակումբ «Բլեքբեռն»: Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Բլեքբեռնում»:
Սա 2008թ-ից հետո 28-ամյա անգլիացու չորրորդ ակումբն է:
Բենթլին, ով իր կարիերան սկսել է «Արսենալում», արդեն շաբաթ օրը կկարողանա «Բլեքբեռնին» օգնել «Արսենալի» դեմ խաղում:
Ժամանակին Բենթլին «Բլեքբեռնում» մասնակցել է 133 խաղի և դարձել 20 գոլի հեղինակ:
Ավելացնենք, որ Բենթլիի հետ «Բլեքբեռն» է տեղափոխվել նաև «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդ հարձակվող Կարիմ Ռեկիկը: