«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վստահ է, որ իր թիմը դեռ կբարելավի իր խաղը, սակայն խոստովանել է, որ այդպիսի ճգնաժամ «Յունայթեդում» վաղուց չէր եղել:
Լիգայի գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղում «Սանդերլենդից» կրած պարտությունը՝ չնայած որ հաջորդ փուլի շանսեր պահպանում է, սակայն դարձավ Նոր տարվա ընթացքում «կարմիր սատանաների» երրորդ անընդմեջ պարտությունը:
-Երկար տարիներ էր «Յունայթեդի» հետ այսպիսի բան չէր եղել: Կարծում եմ, որ երկրպագուները լավ աջակցում են մեզ: Անձամբ ինձ վստահում և աջակցում են, իսկ դա շատ կարևոր է,- Մոյեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Բացի այդ, շոտլանդացի մասնագետը վստահ է, որ կրկին կվերադառնան հաղթական ուղղուն: