• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյես. «Էվերթոնից» տեղափոխությունը «Յունայթեդ» հեշտ չի տրվում»

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոստովանել է, որ նոր ակումբում ստիպված է բարդ որոշումներ կայացնել և լուրջ դժվարությունների է հանդիպում:

Շոտլանդացի մասնագետն ավելի քան 10 տարի աշխատել է «Էվերթոնում», սակայն այս տարի նրա կարիերայում լուրջ փոփոխություն եղավ` նա գլխավորեց աշխարհի ամենահեղինակավոր ակումբներից մեկը` «Մանչեսթեր Յունայթեդը»:

-«Էվերթոնից» տեղափոխությունը «Յունայթեդ» այնքան էլ հեշտ չի տրվում, քանի որ այստեղ ես բարդ որոշուներ եմ կայացնում: «Էվերթոնը» հրաշալի ակումբ է, ես հպարտ էի, որ այդ թիմին եմ մարզում, սակայն «Յունայթեդն» այլ մակարդակի վրա է,- ասել է Մոյեսը:

Մոյեսն իր առաջին պաշտոնական հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին կանցկացնի օգոստոսի 11-ին: «Կարմիր սատանաները» Անգլիայի սուպերգավաթի խաղում կմրցեն Անգլիայի գավաթակիր «Ուիգանի» հետ:

-Իհարկե մենք կփորձենք հաղթել սուպերգավաթը, և այն դարձնել մեր առաջին նվաճումն այս մրցաշրջանում: Եթե մենք հաղթենք, դա կլինի շնորհիվ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի, ում շնորհիվ «Մանչեսթերը» նվաճեց Պրեմիեր Լիգայի հաղթողի կոչումը: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մենք հաղթանակով ավարտենք այդ խաղը,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Soccerway-ը: