«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Դևիդ Մոյեսը դժգոհել է, որ «Օլդ Թրաֆորդում» իրեն այդպես էլ հնարավորություն չտրվեց:
Շոտլանդացի մասնագետին չհաջողվեց աշխատել «կարմիր սատանաների» հետ իր առաջին մրցաշրջանն ամբողջությամբ: «Յունայթեդում» 10 ամիս աշխատած Մոյեսի կարծիքով, ակումբը նրան բավարար ժամանակ չտվեց:
-Այժմ ես տեսնում եմ, որ գործնականում անհնար էր միանգամից հաջողության հասնել այս աշխատանքում: Ես «Էվերթոնում» 11 տարի եմ անցկացրել: Մենք դուրս ենք եկել Չեմպիոնների Լիգա, հասել ենք Անգլիայի գավաթի եզրափակիչ, երեք անգամ ճանաչվել եմ մրցաշրջանի լավագույն մարզիչ: Ես Պրեմիեր Լիգայի ամենափորձառու մարզիչներից մեկն եմ: «Յունայթեդում» միշտ եղել են բրիտանացի մարզիչներ:
Ես զգում էի, որ մենք կարող ենք իրական հաջողության հասնել: Պլաններն իրականացնելու համար ժամանակ էր անհրաժեշտ: Սակայն բավարար ժամանակ չտրվեց,- ասել է Մոյեսը: Daily Mail