Այսօր Դևիդ Մոյեսը ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական բազա, որպեսզի անցնի նոր աշխատանքին:
Պաշտոնապես Մոյեսը կգլխավորի «Յունայթեդը» միայն հուլիսի մեկից: Սակայն բանակցելով «Էվերթոնի» նախագահի հետ՝ Դևիդը հասավ նրան, որ նրան թույլ տրվեց ավելի շուտ հեռանալ:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, այսօր վաղ առավոտյան 50-ամյա շոտլանդացին եկել է ակումբի բազա, որտեղ նրան ներկայացրել են անձնակազմը և անցկացրել ճանաչողական էքսկուրսիա:
-Հաջորդ շաբաթ ես պետք է մի երկու բան անեմ,- հայտնել է մասնագետը:
Սպասվում է, որ Դևիդի առաջին գործն է լինելու ակումբի ղեկավարության հետ քննարկել Ուեյն Ռունիի հետ կապված իրավիճակը: