«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն (1:2) աչքի ընկավ մրցավարական սխալով:
-Մարզչի տեսանկյունից «Մանչեսթեր Յունայթեդը» ծանր պահեր ապրեց: Կարծում եմ՝ խաղացողներն իրավունք ունեին շրջափակելու մրցավարին և մի քանի հարցեր տալու:
Մրցավարի այս որոշման պատճառով «Յունայթեդը» զրկվեց ֆուտբոլային գլխավոր տիտղոսի համար պայքարից,- հայտնել է Մոյեսը: BBC