• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ես կխնդրեմ Բելիին ժամանակ տալ Փոթերին

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հորդորել է «Չելսիի» սեփականատեր Թոդ Բելիին ժամանակ տալ իր գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին։

Կիրակի օրը կայանալիք Անգլիայի գավաթի 3-րդ փուլի հանդիպումից առաջ Փոթերը հուզիչ ելույթ ունեցավ այն մասին, թե որքան կարճ է չորս ամիսը եզրակացություններ կատարելու համար, և որ նա զգում է ղեկավարության լիակատար աջակցությունը:

Փոթերը նաև հիշեցրել է, որ Գվարդիոլան ոչինչ չի շահել «Սիթիում» իր առաջին մրցաշրջանում, և 4:0 հաշվով հաղթանակից հետո Խոսեպն աջակցել է իր գործընկերոջը:

«Այո, նա (Փոթերը) ճիշտ է: Ես կասեի Թոդ Բելիին «Ուրախ եմ տեսնել քեզ, բայց ժամանակ տուր նրան»: Ես գիտեմ, որ արդյունքները կարևոր են մեծ ակումբների համար, բայց ես կխնդրեի, որ նրան ժամանակ տան»:

«Կարծում եմ, որ այսօր երեկոյան երկրորդ խաղակեսը ցույց տվեց, թե ինչ է նա և ինչ է արել «Բրայթոնում»: Բոլոր մարզիչներին ժամանակ է պետք, և նա ճիշտ է: Մեզ ժամանակ է պետք մեր առաջին մրցաշրջանում»:

«Բարսելոնայում» իմ առաջին մրցաշրջանում ես արդյունքներ ստացա, բայց մենք ունեինք Լիոնել Մեսսի, այնպես որ մեկ մրցաշրջանը բավական էր: Բայց այո, արտաքինից յուրաքանչյուր մարզիչ կարող է ապուշի տեսք ունենալ: Անգլիայի գավաթը, հաշվի առնելով մեր մակարդակը, հեշտ չէ՝ ոչ Գրեհեմի «Չելսիի», ոչ էլ որևէ այլ թիմի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։