Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց իտալական «Ինտերին»:
Խաղն ընթացավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ: 6-րդ րոպեին հաշիվը բացեց «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը, իսկ 18-րդ րոպեին Գիլֆի Սիգուրդսոնը հաշիվը դարձրեց 2:0: Առաջին խաղակեսում լոնդոնյան ակումբը հաշիվը ավելի խոշոր դարձնելու մի քանի հնարավորություն էլ ստեղծեց:
«Տոտտենհեմը» նախաձեռնությունը իր ձեռքում պահեց նաև երկրորդ խաղակեսում: 53-րդ րոպեին ստանդարտի խաղարկումից հետո Յան Վերտոնգենը գլխի հարվածով երրորդ գնդակն ուղարկեց «ներաձուրիների» դարպասը:
«Տոտտենհեմը» իտալական գրանդին հաղթեց 3:0 հաշվով և մեծացրեց հաջորդ փուլ դուրս գալու շանսերը:
Գոլեր. Բեյլ՝ 6ր, Սիգուրդսոն՝ 18ր, Վերտոնգեն՝ 53ր