Չեմպիոնշիփում հանդես եկող «Ռեդինգ» ակումբի գլխավոր բաժնետեր Անտոն Զինգարևիչն իր ողջ բաժնետոմսերը վաճառքի է հանել ընդամենը 1 ֆունտով (696 դրամ):
Սիմվոլիկ գումարը պայմանավորված է հսկայական պարտքի չափով՝ 38 մլն ֆունտ և ֆուտբոլի նկատմամբ կորցրած հետարքրքրությամբ:
2012/13 մրցաշրջանից հետո, երբ «Ռեդինգը» դուրս մնաց Պրեմիեր Լիգայից, ռուս գործարարը դադարեց հետաքրքրվել ակումբի գործերով, իսկ երբ հայտնի դարձավ, որ թիմը տեղ չի գտել Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ փուլի գոտում, Զինգարևիչը վերջնականապես որոշեց վաճառել իր բաժնետոմսերը: Daily Mirror