«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հորդորել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին միանալ ֆրանսիական ակումբին այս մրցաշրջանի ավարտից հետո:
Օրերս «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր ալ-Հելաիֆին ժխտել է լուրերն այն մասին, թե իրենք առաջարկ են արել Ռունիի վերաբերյալ: Մինչդեռ Իբրահիմովիչը հավատում է, որ անգլիացին կտեղափոխվի «ՊՍԺ»:
-Եթե Ռունին ցանկանում է դառնալ լավագույն ֆուտբոլային նախագծի մի մասնիկը, ապա կա միայն մեկ ակումբ, որը նրան կհամապասխանի: Միայն նա գիտի, թե ինչ որոշում կկայացնի, սակայն մեր նախագծով ամեն ինչ պարզ է:
Մենք չենք պատրաստվում կանգ առնել այն բանի վրա, որ մենք առաջինն ենք Ֆրանսիայում: Մենք ցանկանում ենք թոփ ակումբ դառնալ Եվրոպայում, և ես կարող եմ հասկանալ, թե ինչու են մեր սեփականատերերը հետաքրքրված Ռունիով: Նա մայրցամաքի 10 լավագույն հարձակվողներից է,- հայտնել է Զլատանը: The Sun