Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Կուրտ Զուման, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Ֆրանսիայի առաջնությունում:
France Football-ի տեղեկություններով, «ազնվականները» մտադիր չեն Զումայն հետ կանչել և պատրաստ են նրան մշատական խաղային պրակտիակ ունենալու հնարավորություն տալ Լիգա 1-ում:
Հիշեցնենք, որ երիտասարդ ֆրանսիացին հունվարին դարձավ «Չելսիի» ֆուտբոլիստ և վարձավճարով վերադարձավ Սենտ-Էտիեն, որտեղ խաղում է 2011թ-ից: Այժմ հայտնի է դառնում, որ նվազագույն մեկ տարի էլ նա կմնա Ֆրանսիայում: