«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը կկարողանա խաղադաշտ վերադառնալ հաջորդ շաբաթ օրը կայանալիք «Բրենթֆորդի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Էդեգորը բաց է թողել «Արսենալի» վերջին 3 հանդիպումները՝ մարզման ժամանակ գլխին գնդակի հարված ստանալու պատճառով:
Ուղեղի ցնցման կասկածի պատճառով Մարտինը չկարողացավ միանալ նաև Նորվեգիայի հավաքականին:
Էդեգորը նաև ուներ ազդրի խնդիրներ, սակայն Evening Standard-ը ակնկալում է, որ 24 ամյա կիսապաշտպանը կհասցնի բարելավել իր մարզավիճակը «Բրենթֆորդի» դեմ խաղալու համար: