«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հերքել է այլ ակումբ տեղափոխվելու մասին լուրերը և հայտնել է, որ երջանիկ է «Սթեմֆորդ Բրիջում»:
Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղից հետո «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել էր բելգիացուն՝ պաշտպանությունում խաղալու ցանկություն չունենալու համար:
Ի պատասխան դրա, Ազարը մարզչին մեղադրել էր, որ «Չելսին» չի փորձում հարձակվողական ֆուտբոլ խաղալ և գործում է բացառապես հակագրոհներով: Թվում էր, թե տարաձայնությունները մեծանում են Էդենի և Մոուրինյոյի մեջ:
-Սա հիանալի մրցաշրջան էր ինձ համար, և ես երջանիկ եմ «Չելսիում»: Ես վայելում եմ այստեղի կյանքը,- Ազարի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: