«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հայտարարել է, որ ոչ մեկը իրավունք չունի քննադատելու «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին Դի Մատեոյին պաշտոնից հանելու համար:
-Ռոմանն ակումբի սեփականատերն է, և նա կարող է անել այն, ինչ ուզում է: Հատկապես որ նա այսքան մեծ գումարներ է ներդնում,- Էլլարդայսի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը:
Ըստ Էլլարդայսի` Աբրամովիչն այն մարդկանցից մեկն է, ում շնորհիվ Պրեմիեր Լիգան հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: