«Ֆուլհեմի» կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը ցանկանում է հետևել «Արսենալում» իր թիմակից Ջեկ Ուիլշերի օրինակին, ով այդպես արագորեն վերադարձավ դաշտ ծանր վնասվածքներից հետո:
21-ամյա Ֆրիմպոնգը Ուիլշերի նման «Արսենալի» սան է: Էմանուելն ընդամենը վերջերս է դաշտ վերադարձել ծնկի երկու ծանր վնասվածքներից հետո, իսկ հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Ֆուլհեմ»:
Ֆրիմպոնգը հիացած է, թե ինչպես Ուիլշերը լուծեց առողջական խնդիրները և այժմ ավելի բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում:
-Սա ֆուտբոլ է: Երբեմն բախտդ բերում է, երբեմն ոչ: Շատ վնասվածքներ եմ ունեցել, սակայն մտադիր եմ հաղթահարել դրանք այնպես, ինչպես արեց Ջեկը: Նա հետևում թողեց վնասվածքները և այժմ խաղում է Անգլիայի ազգային հավաքականի կազմում: Հատկապես սա եմ փորձում անել ես: Ցանկանում եմ հաղթահարել վնասվածքներս և նորից կանոնավոր խաղալ:
Ջեկը հիանալի խաղացող է: Պրեմիեր Լիգայում նա ներշնչանքի աղբյուր է հանդիսանում յուրաքանչյուր երիտասարդ խաղացողի համար: Նրանք ցանկանում են կրկնել այն, ինչը նրան հաջողվեց հասնել:
«Ֆուլհեմ» տեղափոխվելուց հետո ես գործնականում չեմ զրուցել նրա հետ, սակայն «Արսենալում» մենք մշտապես շփվում էինք: Ուրախ եմ նրա համար,- հայտնել է Ֆրիմպոնգը: Sky Sports