«Տոտտենհեմի» պահեստային դարպասապահ Էուրելիո Գոմեսը հնարավոր է շարունակի կարիերան գերմանական Բունդեսլիգայում:
31-ամյա բրազիլացին մոտ է վարձավճարով «Հոֆֆենհայմ 1899» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ակումբների միջև համաձայնությունն արդեն ստացվել է, իսկ դարպասապահն արդեն մեկնել է Գերմանիա գործարքն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը ոչ մի խաղ չի անցկացրել «Տոտտենհեմի» կազմում: