Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը 8-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնն» էր։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ գրանցվեց 1-1 արդյունքը։ Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Զլատան Իբրահիմովիչը։ 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց Մարուան Ֆելայնին, որը 2 րոպե հետո 11 մետրանոց բերեց սեփական դարպասին։ Պատասխան գնդակը խփեց Լեյթոն Բեյնսը։
Այս հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 21 միավորով կպահպանի 6-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Իբրահիմովիչ՝ 42ր, Բեյնս՝ 89ր (11մ)։