Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր «Էվերթոնին»։
Հանդիպումն անցավ հյուրերի տարածքային զգալի առավելությամբ, սակայն դաշտի տերերը՝ շնորհիվ Սթիվեն Նեյսմիթի հեթ-տրիկի, կարողացան հաղթել 3-1 հաշվով։ Ընդ որում շոտլանդացի կիսապաշտպանը խաղին մասնակցեց, քանի որ վնասվածքի պատճառով փոխարինվեց Մուհամեդ Բեշիչը։ Նեյսմիթը 5 րոպեի ընթացքում երկու անգամ գրավեց Ասմիր Բեգովիչի պաշտպանած դարպասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ 87-րդ րոպեին։ «Ազնվականների» հեղինակության գնդակը խփեց Նեմանյա Մատիչը։
Այս հաղթանակից հետո «Էվերթոնը»՝ վաստակած 8 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Նեյսմիթ՝ 17ր, 22ր, 82ր, Մատիչ՝ 36ր։