Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը կկայանա Լիվերպուլի» քաղաքի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» կընդունի «Չելսիին»:
Վերջին տարիների ընթացքում «Էվերթոնը» լուրջ պայքար է մղում Պրեմիեր Լիգայի գրանդների հետ և նրանց համար լուրջ խնդիրներ է ստեղծում: Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում 5-րդ տեղը զբաղեցրած «Էվերթոնն» առավել ուժեղ է սեփական հարկի տակ: Մեկ տարի առաջ Ռոբերտո Մարտինեսի սաները Սթիվեն Նեյսմիթի գոլի շնորհիվ իրենց հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասան «ազնվականների» նկատմամբ:
Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 170 անգամ և առավելությունը «Չելսիի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 66-ում: 52 անգամ գրանցվել է խաղաղ ելք և նույնքան անգամ ուժեղ են գտնվել մերսիսայդցիները:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:30-ին:
Մեր կանախետսումը՝ 1:1: