«Էվերթոնի» աջ պաշտպան Նաթան Պետերսոնը կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև 5 շաբաթ:
20-ամյա Պետերսոնը վնասել է կոճը մեկ շաբաթ առաջ Ազգերի լիգայի 3-0 հաշվով Ուկրաինայի նկատմամբ Շոտլանդիայի հաղթանակի ժամանակ:
Այժմ Նաթանը վերադարձել է իր ակումբ, խորացված հետազոտություն է անցել և սպասվում է, որ բուժվելու է ամբողջ հոկտեմբերին, հայտնում է BBC-ն:
«Էվերթոնի» համար դա զգալի կորուստ կլինի, քանի որ Պետերսոնը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում ամեն րոպե խաղացել է «իրիսների» կազմում:
Հանդիպումները, որոնք Նաթանն այժմ բաց թողելու վտանգի տակ է, ներառում են «Սաութհեմպտոնը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտտենհեմը», «Նյուքասլը», «Ֆուլհեմը» և «Կրիստալ Փելեսը»: