Անգլիական «Էվերթոնն» ու իտալական «Ինտերը» պայքարում են «Մոնպելյեի» կիսապաշտպան Յունես Բելհանդայի համար: Այս մասին հայտնում է L’Equipe-ն:
Մարոկկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտտենհեմն» ու «Ֆեներբահչեն»:
«Մոնպելյեի» նախագահ Լուի Նիկոլլենը հայտարարել է, որ պատրաստ են վաճառել ֆուտբոլիստին ամենաքիչը 15 մլն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում Բելհանդան մասնակցել է 17 հանդիպումների և խփել 6 գնդակ: