Կիրակի օրը «Էվերթոնի» դեմ խաղից հետո Ռաֆայել Բենիտեսը չի ավարտի իր աշխատանքը «Չելսիում»: Նրա ղեկավորությամբ թիմը երկու ընկերական խաղ կանցկացնի ԱՄՆ-ում:
Բենիտեսի պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է մայիսի վերջին, ուստի նա «կապույտների» հետ կլինի մայիսի 23-ին Սենտ-Լուիզում և Մայիսի 25-ին Նյու-Յորքում «Մանչեսթեր Սիթիի» հետ ընկերական խաղերի ժամանակ:
Ավելացնենք, որ իր մամլո ասուլիսի ժամանակ Բենիտեսը հերթական անգամ ցանկություն է հայտնել մնալ Անգլիայում: Բենիտեսը հայտնել է, որ չի բացառում ոչ մի տարբերակ, այդ թվում «Էվերթոնը», որն այս պահին Դևիդ Մոյեսին փոխարինող է փնտրում: