«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը և հարձակվող Ռասմուս Հոյլունդը վնասվածքների պատճառով չեն մեկնել Դանիայի հավաքական։
31 ամյա Էրիկսենը և 20 ամյա Հոյլունդը վնասվածքներ են ստացել անցած շաբաթ օրը Պրեմիեր լիգայի շրջանակներում «Լյուտոնի» դեմ կայացած խաղում:
Քրիստիանը ծնկի հետ կապված խնդիրներ ուներ առաջին խաղակեսում, իսկ Ռասմուսը հանդիպման վերջում վնասեց ազդրը, հաղորդում է Sky Sports-ը։
Արդյունքում Էրիկսենը և Հոյլունդը ստիպված եղան չեղարկել իրենց ուղևորությունը Դանիայի հավաքական, որը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում միջազգային ընդմիջմանը կխաղա Սլովենիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների դեմ:
«Յունայթեդի» բժշկական թիմը դեռևս չի սահմանել երկու խաղացողների վերականգնման ժամկետը: Իրենց հաջորդ խաղում «կարմիր սատանաները» նոյեմբերի 26-ին կհյուընկալվեն «Էվերթոնին»: