Պաշտպան Թալ Բեն Հաիմը ժամանել է «Քուինս Պարկ Ռեյնջերս» ստուգում անցնելու նպատակով: Այս մասին ասել է ակումբի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը: Իսրայելցի ֆուտբոլիստը խաղացել է անգլիական մի շարք ակումբներում` «Բոլտոն», «Սանդերլենդ», «Վեստ Հեմ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի»:
Բեն Հաիմը օգոստոս ամսից ազատ գործակալ է: Վերջին պաշտոնական խաղը ֆուտբոլիստը անցկացրել է Իսրայելի ազգային հավաքականի կազմում Ռուսաստանի դեմ: 30-ամյա ֆուտբոլիստին սեպտեմբերին փորձում էր ձեռք բերել ճապոնական «Գուանչժոու» ակումբը, սակայն կողմերը այդպես էլ համաձայնության չեկան:
Իսկ հիմա Թալին հնարավորություն է ընձեռնվել ուժերը փորձել Պրեմիեր Լիգայի ետնապահ թիմում` «Քուինս Պարկ Ռեյնջերսում»:
-Նա լավ պաշտպան է և լավ մարդ` բնավորության լավ գծերով: Ֆիզիկական ուժը տեղն է, և ես հրավիրել եմ նրան մեզ հետ մարզվելու: Տեսնենք, ինչպես կընթանան մեր բանակցությունները առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: