«Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդը բուքմեյքերական խաղադրույք կատարելու համար որակազրկվել է չորս ամսով և տուգանվել 18 հզր ֆունտով:
Ինչպես հայտնի է, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշմամբ, ֆուտբոլիստներին արգելվում է ֆուտբոլային խաղադրույք կատարել: Եվ չնայած, որ Թաունսենդի խաղադրույքը կապված չէր իր թիմի խաղի հետ, այնուամենայնիվ պատիժը բավական խիստ եղավ:
Ի ուրախություն Անդրոսի, որակազրկման երեք ամիսը հետաձգման բնույթ ունի և կկիրառվի միայն կրկնվելու դեպքում: Մնացած մեկ ամիսը կհաշվարկվի մայիսի 23-ից:
Հիշեցնենք, որ 2012/13 մրցաշրջանի երկրորդ հատվածը Թաունսենդը վարձավճարով անցկացրեց «Քուինս Պարկ Ռեյնջերսում»: Խոսվում է, որ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մտադիր է Անդրոսին տեղ հատկացնել թիմի հիմնական կազմում: