«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում կայացած «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը (2:1):
-Մենք այդպես էլ առաջին խաղակեսում չմիացանք խաղին: Վիրավորական է, որ բաց թողեցինք երկու հիմար գնդակ և միայն դրանից հետո արթնացանք: Պետք է դրսևորենք հաղթելու ցանկություն և բնավորություն հենց հանդիպման սկզբում, ոչ թե գոլ բաց թողնելուց հետո մտածենք այդ մասին:
Երկրորդ խաղակեսում մենք առավելություն ունեինք, սակայն դժբախտաբար, չկարողացանք հավասարեցնել հաշիվը: Հավանաբար, արժանի էինք ոչ ոքի արդյունքին: Իհարկե, դրական պահեր եղան հանդիպման ընթացքում, բայց ժամանակն է սովորել սեփական սխալների վրա:
Այս մրցաշրջանում շատ թիմեր ավելի են ուժեղացել, այնպես որ պետք է ուշքի գալ: Չէի ցանկանա բռնոցի խաղալ մրցակիցների հետ: Մեզ միավորներ են հարկավոր,- հայտնել է Թեոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: