«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին և կիսապաշտպան Էդեն Ազրաը հասցրել են ապաքինվել և թիմի հետ մեկնում են Ամստերդամ՝ մասնակցելու Եվրոպա Լիգայի եզրափակչի «Բենֆիկայի» հետ խաղին:
Ինչպես հայտնում է Goal պարբերականը, Թերրին և Ազարը լինելու են այն 25 խաղացողների թվում, ովքեր այսօր մեկնելու են Եվրոպա Լիգայի եզրափակչին:
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք էին ստացել շաբաթ օրը կայացած «Աստոն Վիլլայի» հետ խաղում: Հատկապես լուրջ էր թվում Թերրիի վնասվածքը:
Թերրիին և Ազարին է միացել նաև կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը, ով մեջքի վնասվածքի պատճառով բացակայել է վերջին չորս ամիսներին: Այս երեք խաղացողներն էլ հայտնվելու են այսօր երեկոյան կայանալիք մարզմանը, սակայն վաղն ամեն դեպքում պետք է հետազոտվեն:
Ավելացնենք, որ թիմի հետ մեկնում է նաև Դեմբա Բան, ով այս մրցաշարում արդեն հանդես եկել է «Նյուքասլի» կազմում: Սենեգալցուն թույլատրվել է անձամբ աջակցել իր թիմակիցներին առաջնության գլխավոր խաղում: