«Նյուքասլ Յունայթեդի» դարպասապահ Թիմ Կրուլն արմունկի վնասվածքի պատճառով ժամանակից շուտ է լքել Հոլանդիայի ազգային հավաքականին։
26-ամյա դարպասապահն այդ վնասվածքը ստացել է Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղից առաջ, որը կկայանա երկուշաբթի օրը։
Հոլանդիայի ազգային հավաքականի բժշկական շտաբը որոշել է Կրուլին ուղարկել «Նյուքասլ»։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ Կրուլը կարող է բաց թողնել «Լեսթեր Սիթիի» դեմ խաղը, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին։
Ավելացնենք, որ սա Կրուլի արմունկի առաջին վնասվածքը չէ։ Թիմը նույն վնասվածքը ստացել է նաև 2012/13 մրցաշրջանում, ինչի պատճառով բաց թողեց վեց շաբաթ։