«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը ժամանել է Իսպանիա, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի «Բարսելոնայի» հետ:
Միայն երեկ հայտնի դարձավ, որ «զինագործներն» ընդունել են Վերմալենին 15 մլն ֆունտով վաճառելու կատալոնական ակումբի առաջարկը: Մինչ այդ խոսվում էր Թոմասի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:
Ինչպես հաղորդում է Goal-ը, բելգիացի պաշտպանն արդեն Իսպանիայում է և առաջիկա ժամերի ընթացքում տրանսֆերի հետ կապված բոլոր ձևակերպումները կլուծվեն:
Ավելացնենք, որ «Արսենալի» հետ Թոմասի պայմանագրի լրանալուն մնացել էր մեկ տարի: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չթաքցրեց, որ այս իրավիճակում նախընտրելի էր Թոմասին արտասահմանյան ակումբին վաճառելու տարբերակը: