«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը կարծում է, որ իր թիմակից Աարոն Ռեմսին այս պահին Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստն է:
Ուելսի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում հաճելիորեն զարմացնում է ֆուտբոլասերներին՝ իր խաղով և խփած գոլերով: Վերմալենի կարծիքով, Ռեմսիին կարելի է համարել Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ:
-Նա ճանաչվեց նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, այժմ էլ շարունակում է գոլեր խփել և հիանալի խաղ ցուցադրել: Աարոնը Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստն է, և սա դեռ ամենը չէ, ինչին նա ընդունակ է,- Վերմալենի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: