«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին սպառնում է մեկ խաղյա որակազրկում:
Ժեզուսը փայլուն է սկսել իր կարիերան «Արսենալում» «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվելուց հետո՝ Պրեմիեր լիգայի իր առաջին յոթ խաղերում խփելով չորս գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։
Սակայն Գաբրիելը չորս դեղին քարտ է ստացել այդ յոթ հանդիպումներում, այդ թվում՝ նախորդ օրը «Բրենտֆորդի» հետ խաղում։
Այսպիսով, Ժեսուսին միայն մեկ դեղին քարտ է բաժանում որակազրկումից, ինչը հատկապես տագնապալի է «զինագործների» համար կարևոր հատվածի ակնկալիքով։
Միջազգային ընդմիջումից անմիջապես հետո «Արսենալը» կխաղա «Տոտտենհեմի» հետ և եթե 25-ամյա բրազիլացին դեղին քարտ ստանա հյուսիսլոնդոնյան դերբիում, ապա ստիպված կլինի բաց թողնել հաջորդ հանդիպումը, որը կլինի «Լիվերպուլի» դեմ Էմիրեյթսում:
Բացի այդ, հինգ այլ խաղացողներ մինչ այժմ նույնքան դեղին քարտ են ստացել Պրեմիեր լիգայում, իսկ «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան անցած ուրբաթ հինգերորդն է ստացել և այժմ բաց կթողնի հոկտեմբերի 1-ին կայանալիք «Նյուքասլի» դեմ հանդիպումը: