«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն նախատեսվածից շուտ է շարք վերադարձել և պատրաստ է իր թիմին օգնել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որը կկայանա այս շաբաթ՝ «Էմիրեյթս» մարզադաշտում:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին 28-ամյա Ժիրուն ոտքի վնասվածք ստացավ, և «զիանագործների» բժշկական շտաբը սպասում էր, որ ֆրանսիացին կվերադառնա դեկտեմբերից ոչ շուտ:
Սակայն Օլիվյեն արդեն վերադարձել է մարզումներին և «Արսենալի» առաջիկա խաղում կլինի Արսեն Վենգերի տրամադրության տակ:
-Արտետան և Ժիրուն կրկին մեզ հետ են: Այժմ հարցն այն է, թե ինչքանով են նրանք պատրաստ: Ժիրուն նախատեսվածից երեք-չորս շաբաթ շուտ է վերադարձել,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն: