«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իր թիմի կարևորագույն խնդիրը բարձրակարգ հարձակվող չունենալն է:
Ոչ ամռանը, և ոչ էլ հունվարին «կապույտները» չլուծեցին այդ խնդիրը: Մինչ այս պահը Ֆերնանդո Տորրեսը, Սամուել Էտո՚Օն և Դեմբա Բան միասին խփել են ընդամենը 11 գոլ:
Երեկ Մոուրինյոն հայտնեց, որ հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ կփորձեն գնել Ռադամել Ֆալկաոյին՝ «Մոնակոյից»: Իսկ մինչ այդ պորտուգալացի մարզիչը պետք է բավարարվի եղած ֆուտբոլիստներով:
-«Չելսիի» միակ խնդիրն այն է, որ մենք ռմբարկու չունենք: Մենք ունենք միայն Էտո՚Օյին, ով արդեն 32, միգուցե նաև 35 տարեկան է,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Canal Plus-ը:
Արժե նշել, որ Մոուրինյոն այս խոսքերն ասել է անձնական քննարկման ժամանակ: Նա միշտ չի ցանկացել քննադատել իր հարձակվողներին: