«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարվել Սեզար Ասպիլիկուետային ձախ պաշտպանի դիրքում օգտագործելուց: Էշլի Քոուլին մնում է պահեստայինների նստարանին սպասել իր հնարավորությանը:
Էշլի Քոուլի առողջական խնդիրների պատճառով մեկ ամիս առաջ Մոուրինյոն Ասպիլիկուետային տեղափոխեց պաշտպանության ձախ եզր, որտեղ էլ նա մինչ այժմ հաջող է հանդես գալիս, ինչի պատճառով էլ Մոուրինյոն չի պատրաստվում այդ դիրքում փոփոխություն անել:
-Հիմնական կազմի ցանկացած ֆուտբոլիստ, որը դադարում է խաղալ, իհարկե ուրախ չի լինի: Քոուլը միշտ պրոֆեսիոնալ է եղել, և արժանի է խաղալուն, սակայն Սեզարն իրեն լավ է դրսևորում: Ուստի Քոուլը պետք է սպասի իր հնարավորությանը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: