«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Սիթիի» դեմ տարած հաղթանակը հնարավոր եղավ Ֆերնանդո Տորրեսի փայլուն խաղի շնորհիվ:
Սկսելով խաղն անհավանական վրիպումով՝ այնուհետև Տորրեսը գոլային փոխանցում կատարեց Անդրե Շյուրլեին, իսկ խաղի վերջին րոպեին խփեց իր թիմի հաղթական գնդակը:
-Ձեզ հաջողություն է պետք, որպեսզի հաղթեք այսպիսի խաղում: Մենք մի խաղ խաղացինք, որը շատ կարևոր էր մեզ համար: Մենք հաղթեցինք, երևի Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբին:
Ինչ վերաբերվում է Տորրեսին, ապա ամեն ինչ սկսվեց, երբ նա բաց թողեց գոլ խփելու նպաստավոր պահը: Դրանից հետո մենք տեսանք լավագույն Տորրեսին, և նա մինչև վերջին պահը հավատում էր, որ գոլ է խփելու: Նա անհավանական աշխատանք կատարեց թիմի համար:
Ես գոհ եմ մեր խաղից, և որ հաջողությունը ժպտած մեզ: Այս հաղթանակից հետո դրական էմոցիաները կավելանան,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: